22 06 2021

Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան․ Ռոբերտ Քոչարյան



Բավական քննարկումներ է գնում, թե՝ կրել ենք, չենք կրել, պարտվել ենք, նկատում եմ մեր կողմնակիցների կողմից որոշակի հիասթափության կամ տրամադրությունների անկման տենդենց։ Սա նախագահական ընտրություներ չեն, պրիզը մեկն է, կա կրող և պարտվող։ Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան։ Ովքեր անցնում են, պարտվող չեն համարվում։ Ես կառաջարկեի նայել՝ ինչ տոկոսներ են հավաքել այն կուսակցությունները, որոնց հիմնական նպատակը եղել է մեր՝ «Հայաստան» դաշինքի ու իմ դեմ քարոզչություն տանելը։ Սա ամենից լավ ցուցանիշն է, թե ինչ է կատարվել այդ դաշտում։ Մյուս հարցը, որի շուրջ քննարկումներ են գնում, մանդատների հարց է՝ վերցնել մանդատներ, թե չվերցնել։ Մենք դեռ վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունենք։

Երեկ քննարկումն էինք նաև այստեղ և Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն բերեց, ասեց, որ մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց վերցնում ես խրամատներ, պետք է դրանք ամրացնես՝ հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, գուցե այդ համեմատությունը ավելի մեղմ տերմիններով գործադրես հիմա։ Մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար լուրջ, նոր հնարավորություններ։

Ինչ ենք մենք տրամադրված անել՝ շարունակել մեր պայքարը և պառլամենտական պայքարը կարող է ուժեցացնել, ոչ թե փողոցային պայքարը թուլացնելու է։ Մենք ունենք փողոցային պայքարի մեծ փորձ և համատեղումը ուժեցացնելու է մեր հնարավորությունները։

Այս ընտրությունները էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ խորհրդարանի և արտախորհրդարանական ուժերի։ «Հայաստան» դաշինքի մուտքը պայքարի մեջ ինչ-որ տեղ ցունամիի պես բան էր քաղքական դաշտում։ Մենք տեմպը, դինամիկան պահելու ենք և ունենք այդ հնարավորությունները՝ մարդկանյին պոտենցյալի առումով, կարողությունների առումով։ Լուրջ ներուժ կա և այդ ներուժը շարունակելու է աշխատել։

Հարց է առաջանալու՝ իսկ հետո ինչ գործիքակազմ ենք կիրառելու։ Իշխանության երեկվա հանրահավաքից ինձ մոտ տպավորություն է, որ իրենք շարունակելու են նույն ոճով, ինչը այս երեք տարվա ընթացքում, ոչինչ չի փոխվելու։ Իրենք ընկալել են այս քվեները որպես վստահություն իրենց և որպես ընկալում են, որ ժողովուրդը ուզում է, որ իրենք շարունակեն նույն ոճով, ինչպես նախկինում։ Մինչդեռ, բոլորովին ուրիշ բան է կատարվել։ Եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն  վենդետաներով, ներքաղաքական լարվածությունը շարունակելով, որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև և շատ երկար դա չի տևելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ