Ընտրությունների արդյունքները պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար։ Ես կարծում եմ անսպասելի էին շատ շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր և տարբեր կազմակերպությունների, այդ թվում Գելլափի, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Իհարկե այստեղ պետք է գտնել բացատրություն։ Ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար։ Մեր շտաբերի կողմից հավաքագրվում են բոլոր նյութերը և մենք ի մի կբերենք և մենք էլ ավելի լավ կպատկերացնենք ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ դիմելու համար»,- ասաց Երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը