Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վե՛րջ տվեք բայղուշությանը
Բավական է բայղուշություն անել։ Վե՛րջ տվեք։ Հազար հատ նիկոլատիպ վիժվածքներ ու տոնաներով ուսապարկեր էլ որ լինեն, միևնույն է՝ Հայաստանը չեն կարող կործանել։ Կարող են գլորել խորը անդունդ, բայց մեր երկիր-հայրենիքը դուրս կբերենք այդ անդունդից։ Համոզված եմ...
Բայց, նախ, պետք է ընդունենք, որ այս իշխանատենչ մոլագարին մեր միասնական քաղաքական արգանդ է լույս աշխարհ բերել։ Եկեք չխնայենք մեզ և հետադարձ հայացքով վերհիշենք, թե ինչպես ծնեցինք այս դահիճին, թե ինչ անբարո և ինքնաշահ թվաբանությամբ էինք սրան մտցնում քաղաքական ծննդատուն։
Մի՛ հայհոյեք խառնամբոխի վերաճած ժողովրդին՝ մենք ենք նրան այպիսին դարձրել՝ հետևողականորեն և անխնա։
Մի՛ հուսահատվեք։ Սկսվում է իրական և առողջ քաղաքական պայքարի նոր շրջան, որի արդյունքում խառնամբոխ ժողովրդից հասարակությանը պետք է նորից ազգի քաղաքացի դարձնել։ Սարդարապատն այժմ մեր ներսի սահմաններում է... Արյունածոր վերք է... Հունիսի 20-ի դեղամիջոցը չմակարդեց այն։ Հունիսի 20-ը նոյեմբերի 9-ի բովանդակությունը շարունակող նոյեմբերի 10-ն էր։ Պետք է կասեցնել նոյեմբերի 11-ը։
Դավաճանի արարքին համարժեք պատասխանը՝ բունկերում նրա հայտնվելն էր... Մեր իմպոտենտությամբ թույլ տվեցինք, որ «վրեժ» գոռալով դոզավորված հրեշը դուրս գա բունկերից... Եվ հունուսի 20-ին նա կարողացավ լուծել այդ վրեժը...
Բայց Պյուռոսյան վրեժ է դա... Հավատացեք...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը