Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը:Այս մասին հունիսի 19-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ որոշումը կհրապարակվի 20:00-ին:
Նա հայտնեց, որ քննիչը եւ դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որ դատական նիստը հետաձգվի, սակայն դատական նիստը շարունակվել է վերջիններիս բացակայությամբ:
«Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, այստեղ մենք որեւէ կերպ չենք կարող խոսել իրավական գործընթացի մասին, քանի որ ձերբակալման այն հիմքերը, այն նպատակները, որոնք նշված են, ոչ մի աղերս չունեն իրավաբանության հետ: Եւ վարույթն իրականացնող մարմինը որպես ձերբակալման հիմք նշել էր, որ արարքը կատարելուց անմիջապես հետո նա բռնվել է, տեսեք ԸՕ-ի 90-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն այդ ձերբակալման հիմքը նախատեսում է որպես բացառություն օրենսդիրի կողմից անձեռնմխելիության հաղթահարման հարցի տեսանկյունից, այսինքն` եթե այդ հիմքն է նշվում, անձեռնմխելիության հաղթահարման հետ քննիչը այլեւս խնդիր չունի: Այստեղ խորամանկության մասին է գնում,որպեսզի ավելի հեշտ կարողանան պարոն Չարչյանին ազատությունից զրկեն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը