17 06 2021

Այս ընթացքում պետության կողմից տեղեկատվական անվտանգության առումով բեսպրեդել էր․ Ռոբերտ Քոչարյան



Այս ընթացքում իսկապես պետության կողմից տեղեկատվական անվտանգության առումով բեսպրեդել էր։ Պատերազմը դրա գագաթնակետն էր։ Այս մասին Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Սոցիալական ցանցերի վերահսկողությունը պետության կողմից պրոբլեմային է։ Դա անհնար է անել։ Այս խնդիրը քննարկվում է նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Մեզ մոտ հիմա տեղեկատվության ապակենտրոնացում է․ ամեն մի ֆեյսբուքյան էջ որպես լրատվամիջոց է դիտարկվում, վերահսկել անհնար է։ Պետք է կարողանանք այդ գործիքակազմն օգտագործել հասարակության վրա դրական ազդեցություն ունենալու համար։ Այն, ինչ հիմա են անում, պարզապես, մարդկանց հիմարեցնելու համար է», - նկատեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ