16 06 2021

Ես հույս ունեմ, որ փոխոստիկանապետի մոտ լեզվի սայթաքում է եղել. Արամ Վարդևանյան



Հենց այս իշխանությունը օրինականացրել էր ատելության խոսքն ու բռնությունը, բայց հենց իրենք էլ չեն հետևում այդ օրենքին: Այս մասին «Հայաստան» դաշինքի ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին:

«Պետք է խոսքը գնա ոչ թե իրավական հետևանքների մասին, այլ ավելի շուտ նրա, թե ինչի ազդեցության տակ են արվում նման հայտարարությունները, ես սա ցավով եմ ասում, քանի որ խոսքը գնում է անձի մասին, որը թեկուզ դեռ չորս օր, բայց ներկայացնում է մեր երկիրը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ