Մուրճը սառը զենք չի համարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին մասնակցում է մուրճը ձեռքին:
«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, եթե ոստիկանությունը կտեսնի և կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, և եթե դուք ունեք նման տեղեկատվություն, մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք: Քրեաիրավական տեսանկյունից, մեկնաբանություններով որևէ կերպ դա թե սպառնալիք իր մեջ չի պարունակում, թե սառը զենք չի համարվում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը