15 06 2021

Ղեկավարը որոշում կայացնելու համար է, ոչ թե մեղավորներ փնտրելու. Ռոբերտ Քոչարյան



Բոլոր ուղղություններով մենք ունենք խնդիր, ունենք ձախողում, չկա մի պատճառ, թե ինչու այս մարդը պետք է շարունակի մնալ վարչապետի պաշտոնում: Այս մասին հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը։

«Մարդ կամ իշխանություն երկու տեսակի են լինում: Կա տեսակ, որ իր վրա վերցնում է պատասխանատվություն, անում է քայլեր և պատասխանատու է այդ քայլերի համար, կան մարդիկ, որ բոլոր պրոբլեմների մեջ հենց սկզբից սկսում են փնտրել մեղավորներ իրենց անճարությունը արդարացնելու համար: Սովորաբար նման մարդիկ կյանքում շատ բանի չեն հասնում:

Եթե այդ մարդը պաշտոնի չէ, տուժում է ընտանիքը, բայց եթե այդպիսի մարդ դառնում է պետության ղեկավար, ամբողջ ժողովուրդը գերի է դառնում այդ կեցվածքի համար: Հիմա մենք 2018-ին ընտրել ենք երկրի ղեկավար մի մարդու, որը այդ տեսակն է: Ղեկավարը որոշում կայացնելու համար է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ