15 06 2021

Քաղաքական երազախաբության մեջ է․ Past.am

Քաղաքական երազախաբության մեջ է․ Past.am

Past.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում է և դասական քաղաքական երազախաբության մեջ է ընկել։ Ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին փորձում է ներշնչել, թե Երևանից և հարակից մարզերից տարված քաղաքացիները սյունեցիներ են։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ սյունիքյան «մասսովկայի» հիմնական բաղադրիչը, «մշտական» ունեցող շրջիկ խմբերից զատ,  քաղաքացիական հագուստով ոստիկաններն են։ Մենք պարզել ենք, որ 1250-ից ավել ոստիկանի հրահանգվել է քաղաքացիական հագուստով, սեփական մեքենաներով ներկայանալ Սյունիք, նրանց անգամ մեքենայի ծախսի գումարն է հատկացվել։ Ու հիմա Փաշինյանը փորձում է Սյունիք բերված մարդկանցով ցույց տալ, թե իբր ունի սյունեցիների աջակցությունը. այլևս ակնհայտ է, որ հունիսի 21-ին Փաշինյանին և իր թիմին քաղաքական արդեն մեծ երազախաբություն է սպասվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ