14 06 2021

Գալիս ենք թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, ձեր կյանքը բարելավելու, անհայրենիք մարդկանցից ազատելու համար․ Ռոբերտ Քոչարյան



«Ես քաջ գիտակցում եմ, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում` ես և «Հայաստան» դաշինքը»,- Երևանի Շենգավիթ համայնքում հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստան ասելով՝ հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ և հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս։ Ցավոք, մեր ժողովրդի մի մասը դեռևս շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ, ուղղակի չկա մի ոլորտ, որը քայքայած չլինի։ Մեր պարտքն է մեր շրջապատում բոլորին համոզել, որ այն քաղաքական ուժը, որը տապալել է ամեն ինչ, չի կատարել ոչ մի խոստում, նույնիսկ բարոյական իրավունք չունի ընտրություններին մասնակցել։ Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար»,- նշեց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ