14 06 2021

Ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը. Գևորգ Դանիելյան

Ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում: Բացարձակ իշխանություն ունեցող (դեռ այս պահին) և ընտրողների առնվազն 60 տոկոս ձայներ «վստահաբար» ակնկալող անձը խոսում է ոչ թե բարեփոխումների ծրագրերից, այլ պառակտումից չհագեցած պերմանենտ հեղափոխություն անելու մասին:

Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքի համաձայն, սա միայն մի բան է նշանակում՝ մարդը ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը, ըստ այդմ էլ՝ ենթագիտակցաբար դրսևորում է իշխանությունը հետ ստանալու ճիգեր, այդ թվում՝ անմիջապես ընտրությունից հետո միտինգներ հռչակելու միջոցով: Միայն թե մարած պարտատոմսը հանվում է շրջանառությունից:

Աստված օգնական մեր ժողովրդին …»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ