13 06 2021

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

Փողերը, նրա խոսքով, բաժանվել են պետական ապարատի աշխատակիցներին: «Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի հայերը հավաքել են օգնություն բանակի եւ պետության համար»,-հիշեցրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ