13 06 2021

Մենք տղամարդկություն ունենք ու ասում ենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գա․ Յուրի Խաչատուրով



90-ականների սկզբից մենք եղել ենք վստահ, համարձակ, ադրբեջանցին էր մեզանից վախենում, ոչ թե մենք՝ նրանից։ Այս մասին Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՊՆ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, հիշեցնելով 90-ականների սկզբին Նոյեմբերյանի շրջանում ունեցած միջադեպի մասին, երբ հայերը հայտնվել էին շրջափակման մեջ, բայց միահամուռ ուժերով հնարավոր եղավ բոլորին հանել։

Նրա խոսքով, հիմա վախեցնում են բնակչությանը, որ պատերազմ է սկսվելու։

«Թող սկսվի։ Նախ չի սկսվի, երկրորդ, եթե սկսվի, տեսնենք։ Ոչ մեկ չի ուզում պատերազմ։ Ամենաշատը մենք չենք ուզում, նրանք, ովքեր պայքարել են, գիտեն՝ ինչ է պատերազմը, արյունը։

Նրանք, ովքեր պատերազմի չեն մասնակցել, բանակում չեն ծառայել, նրանց համար մեկ է, ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է մարդու կորուստը, դա չեն ապրել։ Նրանց համար մեկ է, միայն խոսում են։ Մենք տղամարդկություն ունենք ու ասում ենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի ու  որևէ մեկից բան չենք խնդրի, մենք ամեն օր ավելի ու ավելի ենք ուժեղանալու, արժանապատիվ ապրելու Հայաստանում։ Սա պետք է մեր կրեդոն լինի»,- ասաց Յ. Խաչատուրովը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ