11 06 2021

Վարդենիսի քաղաքապետը չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ․ Ռուբեն Մելիքյան

Վարդենիսի քաղաքապետը չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ․ Ռուբեն Մելիքյան

Վարդենիսի քաղաքապետն այնքան է ուրախացել, որ վաղն իրենց քաղաք է այցելելու իրենց քաղաքի ու տարածաշրջանի հերն անիծած մարդը, որ անգամ չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ  Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մի թեթեւ օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։

Արամ Մելքոնյան։ Վարդենիսի «անկախ», ոչ ՔՊ-ական քաղաքապետն է։ Ինչ-որ քրեական գործերով անգամ կարգավիճակ ունի։

Ու ահա սույն քաղաքապետը էնքան է ուրախացել, որ վաղն իրենց քաղաք է այցելելու իրենց քաղաքի ու տարածաշրջանի հերն անիծած մարդը, որ անգամ չի կարողացել մի 20 րոպե սպասել ու աշխատանքային ժամին փաստորեն զբաղվել է կապիտուլյանտի քարոզչությամբ, նրա հավաքին մարդ հավաքելով։

Ի՞նչ ասես սույն Արամին… Լավ է՝ գոնե ազգանունը «Մելիքյան» չէ պարոն քաղաքագլուխի»։

Նշենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղը ժամը 13:30-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի բակում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանդիպում է լինելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ