11 06 2021

Ուժեղ Հայաստան կերտողը դուք եք լինելու՝ իմ ղեկավարությամբ․ Ռոբերտ Քոչարյան



Հունիսի 20-ից հետո ունենալու ենք ամենաերիտասարդ թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արած և չարածների համար։ Այս մասին Հրազդանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Նախորդ տասը տարիներին երբեք չեմ մտածել, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ստիպված եմ լինելու վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Այսօր ես պարտավոր եմ դա անել, ես տեսնում եմ այդ պահանջը ժողովրդի կողմից։ Մենք հաստատ կրելու ենք և կրելու ենք միասին։ Մենք գալիս ենք արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, մեր սահմաններն ամրապնդելու համար, մեր բանակը վերականգնելու, տնտեսական թռիչքային վերելք ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու, աղքատության դեմ պայքարելու և ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը։ Գալիս ենք երկրում ներքաղաքական մթնոլոտը փոխելու համար։ Այն, ինչ կա այսօր, քայքայում է երկիրը, համայնքները, ընտանիքը։ Բոլորս միասին պետք է լցվենք լավատեսությամբ, հավատանք մեր սեփական ուժերին և երկրի պոտենցիալին։ Միայն սա է այն գրավականը, որ գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան, և այդ Հայաստանը կերտողը դուք եք լինելու՝ իմ ղեկավարությամբ», - ասաց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ