11 06 2021

Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, սա է մեր տեսակը. Ռոբերտ Քոչարյան



Սիրելի ժողվո՛ւրդ, մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու, սահմաններն ամրացնելու, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և խորացնելու համար։ Աբովյան քաղաքի բնակիչներին դիմեց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահը վստահեցրեց, որ իր առաջնորդած թիմի հիմնական նպատակներից է տնտեսական վերելք ապահովելը, գործազրկության, արտագաղթի և աղքատության դեմ պայքարելը: Նա նաև հայտնեց, որ ցանկանում են ժողովրդին հանգստություն և համերաշխություն բերել՝ նկատելով, որ հնարավոր չէ ստեղծագործել և արարել այսպիսի մթնոլորտում, բայց և շեշտեց, որ կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում իրնեց զգում են ինչպես ձուկը ջրում:

Շեշտելով, որ չի ուզում խոսել այսօրվա իշխանությունների մասին, որտեղ «իսան» չկա՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց. «Իրենք այս վիճակը ստեղծում են, դրանից հաճույք են ստանում և համոզված եմ, որ այդ վիճակից նաև շահույթ են ստանում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ