10 06 2021

Վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը․ Վահե Հակոբյան



Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Թալինում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան։

Կարճ ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագիրը՝ Հակոբյանը նշեց, որ իրենք մտադիր են նաև խորհրդատվությունների ինստիտուտը գյուղատնտեսությունում զբաղվածների համար, իրականացնել լիզինգային ծրագրեր։

«Մենք գիտենք, որ կա խնդիր ջրամբարների հետ կապված։ Նախագծում է 11 ջրամբարների կառուցումը։ Կարծում եմ, կլինի նաև 12-րդը՝ Մեղրիինը։ Ուշադրություն կհատկացվի ջերմոցային տնտեսություններին։ Մենք պատրաստ ենք լսել և լուծել ցանկացած խնդիր»,- նշեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ