Զարմանալի չէ՝ վերջին շրջանում նման հոգեկան հուզմունքի դրսևորումները։ Դրանք իհարկե մեզ համար և հանրության ստվար զանգվածի համար դարձել են նորմալ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին՝ վենդետաների, քաղաքական հաշվեհարդարի, և նման այլ տեսակ ձևակերպումներով խոսքին։
«Դրանք դեռևս կատարվում էին, երբ դատարանները շրջափակելու կոչեր էին արվում, դատավորների նկատմամբ ինչպիսի արտահայտություններ էր արվում։ Դրանք գրեթե մշտապես համընկնում են սոցհարցումների կամ վարկանիշի վերաբերյալ օբյեկտիվ պատկերը իմանալուց հետո։ Հիմա արդեն ակնհայտ են «Հայաստան» դաշինքի վարկանիշի վերաբերյալ և հանրության աջակցության վերաբերյալ տվյալները, կարծում եմ դրանով է այս ամբողջը պայմանավորված»,- նշեց նա։
Վարդևանյանը հատուկ ընդգծեց, որ Փաշինյանի խոսքը աներկբա է, որ ատելության խոսք է․
«Այս ատելության խոսքը հնչում է, չնայած հաշված օրեր են մնացել, բայց ամեն դեպքում դեռևս փաստացի իշխանության դիրքից հանդես եկող բարձրագույն պաշտոնյայի կողմից։ Սա իրենից ենթադրում է խիստ դատապարտելի ատելության խոսք, որի մասով կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանը՝ պարոն Թաթոյանը պետք է վարույթ հարուցի և առնվազն հայտարարությամբ հանդես գա անհապաղ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը