Գնահատականը կտա ժողովուրդն ընտրություններին: Այս մասին Սիսիանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին` արդյոք նա մտադիր է ապագայում քաղաքական գնահատական տալ ներկա եւ անցյալ իշխանություններին:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի` մեկ անձի քաղաքական գնահատականը ինչ-որ չափով սուբյեկտիվ է: Եթե գնահատական տալ, ապա` բոլոր ժամանակահատվածների համար, այդ թվում` իր նախագահության շրջանին:
«Ամենաճշգրիտ գնահատականը կտա ժողովուրդն ընտրություններին»,- ամփոփեց Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը