Սյունիքը այսօր գտնվում է մեր անվտանգության կիզակետում։ Այստեղ լուրջ խնդիրներ կան և այդ խնդիրն առաջացել են ոչ գրագետ կառավարման արդյունքում։ Դաշինքի շանսերը Սյունիքում բարձր ենք գնահատում, քանի որ սյունեցիները հասկանում են, որ դաշինքին ձայն տալով յուրաքանչյուրը հասկանում է ինչ ամուր իշխանության ձեռքերում է հայտնվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով բանակը վերականգնելուն, Օհանյանը նշեց․
«Ակնհայտ է, որ այս պայմաններում անհրաժեշտ են արագ կազմակերպչական խնդիրներ իրականացնել՝ մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացը, կարգապահությունը, և մոտ երեք տարի է պետք, որպեսզի նաև վերազինման խնդիրները կատարենք: Մենք այնպիսի պայմաններում ենք, որ երկարաժամկետ կառավարման տեմպերը պետք է մի քիչ արագացնել», - ասաց Օհանյանը:
Օհանյանը նաև մանրամասներ պատմեց 2016 թվականին Փաշինյանի հետ հանդիպումից․
«2016թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ և հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը և հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։ Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիևը։ Ակնայում (Աղդամ) կանգնած՝ Ալիևն ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը