07 06 2021

Ես այն ժամանակ որոշեցի փակել անցյալի այդ էջը․ դա իմ սխալներից մեկն էր․ Ռոբերտ Քոչարյան

Ես այն ժամանակ որոշեցի փակել անցյալի այդ էջը․ դա իմ սխալներից մեկն էր․ Ռոբերտ Քոչարյան

1998 թվականից ինձ հետապնդում է առաջին նախագահի թիմին քաղաքական գնահատական տալու հարցը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։

«Տնտեսությունը շատ վատ վիճակում էր։ Այդ ժամանակ ես որոշեցի հետ չնայել, առաջ գնալ, որպեսզի վերականգվի տնտեսությունը։ Ինչ-որ չափով դա հաջողվեց։ Բայց այլ հարցեր ստեղծեց։ Հիմա փորձ արդեն կա։ Հունիսի 20-ից հետո պետք կլինի գնահատական տալ։ Երբ գնում ես անցյալ, այնտեղ մնալու վտանգ կա։ Այս իշխանությունները այդպես էլ արեցին։ Խոսում են ինչի մասին ասես, բացի վերջին 3 տարիների իրավիճակից։ Չնայած նախընտրական քարոզարշավի տրամաբանությունն այն է, որ խոսեն այն մասին, թե ինչ չափով են կատարվել խոստումները։ Երբ ես նախագահ դարձա, ծայրահեղ աղքատության մակարդակը կազմում էր ավելի քան 20 տոկոս, երբ հեռացա՝ 3 տոկոսից պակաս էր։ Միջին աշխատավարձը բարձրացել էր 5 անգամ։

Եթե անցյալին գնահատական չտաս, դա ձևավորում է անպատժելիություն, և դա հետևանքներ է ունենում։ Այն ժամանակ ես այս մասին չէի մտածում։ Ես մտածում էի, որ եթե հետ գնամ, ստիպված կլինեմ չնչին թոշակներ ու աշխատավարձեր վճարել, մինչև որ կպարզենք անցյալը։ Ես այն ժամանակ որոշեցի փակել անցյալի այդ էջը։ Բայց հիմա պետք է ժամանակ գտնել և թույլ չտալ, որ անպատժելիություն ձևավորվի։ Դա, հավանաբար, իմ սխալներից մեկն էր։ Իշխանություններն ասում են՝ Հայաստանում դրախտ է ստեղծված բիզնեսի համար։ Վիճակագրությունն ասում է հազարավոր բիզնեսների փակվելու և սնանկության մասին։ Նրանք դրախտը շփոթել են դժոխքի հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ