07 06 2021

Ես երդվում եմ, եթե լինեի գերագույն գլխավոր հրամանատար, էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան

Ես երդվում եմ, եթե լինեի գերագույն գլխավոր հրամանատար, էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան

Պատերազմն ինձ համար աամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքն էս է լինում: Այս մասին հունիսի 6-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Էսօր 6-ը վերցրեցին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը 36-ը կվերցնեն, հետո ի՞նչ է լինելու: Եթե ինքը ունենար այ էսքան արժանապատվություն, ինքը պետք է ինքնասպան լիներ, ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար, էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ ա պետք էդպիսի կյանքը, 5000 հոգու մահ խղճիդ, էլ քովիդի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, տաս կոպեկանոց է դարձնում, ասում է` արա, դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ,  դու փալասի մեկն ես, եւ գիտեք ազգանուններ է ասում»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ