05 06 2021

Ըստ հարցումների՝ «Հայաստան» դաշինքի վարկանիշը շարունակում է աճել, ՔՊ-ինը՝ նվազել



«ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերությունը, որը Գելլափի հայաստանյան ներկայացուցիչն է, հարցում է իրականացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրային տրամադրությունները ստուգելու նպատակով։ Հարցին, թե՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կտայիք ձեր ձայնը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը հավաքել է 22.4 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 20,6 տոկոս։ Հաջորդը ԲՀԿ-ն է՝ 4,2 տոկոսով, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3,9 տոկոս։ Այստեղ ուշագրավը թվերի տատանումն է։

 Ընկերության առաջին հարցումը տեղի էր ունեցել մեկ փետրվարին: Համեմատած այդ թվերին, ՔՊ-ն կորցրել է 30 տոկոսից ավելի, իսկ  «Հայաստան» դաշինքի թվերն աճել են ավելի քան 3 անգամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ