04 06 2021

Դուք անպայման կուզեիք, որ մենք բանտում լինեի՞նք, դրանից 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի․ Արմեն Գևորգյանը՝ լրագրողին



Դուք անպայման կուզեիք, որ մենք բանտում լինեի՞նք, դրանից հաճույք կստանայի՞ք, դրանից 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի, դրանից 5000 տղաները չէի՞ն զոհվի, դրանից 10000 մարդ չէ՞ր վիրավրովի։ Ի պատասխան լրագրողի հարցին, ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

«Մեր քրգործում որևէ հիմք չկա, դրանում դուք ինքներդ էլ եք համոզվել ՍԴ որոշումից հետո։ Բոլոր քրգործերը, որոնցով մեր հետ փոխկապակցված անձինք անցնում են, շինծու են, և հիմա երկրի առջև օրհասական հարցերը քննարկելու փոխարեն, ինձ քրեական անիմաստ գործերով հարցեր եք տալիս»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ամենակարևորը շինծու քրգործերը չպետք է լրագրողների համար ամենաակտուալ թեման լինեն․ «Դուք պետք է անհանգստացած լինեք այսօրվա իշխանությունների որակով, դուք պետք է անհանգստացած լինեք, որ մեր տղաների դիերը պահում են շատ անհասկանալի պայմաններում և հանրությանը դրա մասին տեղյակ չեն պահում։ Դուք պետք է անհանգստացած լինեք գերիների խնդրով՝ ոնց է իշխանությունը լուծում․․․ այ, երբ որ կլինենք իշխանության, կձեռնարկենք այն բոլոր քայլերը, որոնք այսօրվա իշխանությունները չեն ձեռնարկում։ Իսկ դուք կլուսաբանեք այդ քայլերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ