03 06 2021

Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 2-ին Երևանում հանդիպել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։

Երկրորդ նախագահը հանդիպմանը անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում կատարվածին, երբ պոլիէթիլենային տոպրակների մեջ հակասանիտարական պայմաններում պահվում էին մեր նահատակված զինվորների մասունքները, ասել է․

«Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառանարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ