02 06 2021

Իրենց ամբողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան ու հիմա կարգախոս են բերել, թե՝ ապագա կա



Ամենախորհրդանշականն ինձ համար ներկա իշխանությունների կարգախոսն է՝ «ապագա կա»։ Այսինքն, մենք պետք է համոզենք մեր ժողովրդին, որ ապագա կա։ Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Ի՞նչ է նշանակում ՝ ապագա կա։ Մյուսն էլ պետք է համոզի, որ ապագա չկա՞։ Նրանք իրենց ամբողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան ու հիմա կարգախոս են բերել, թե՝ ապագա կա։ 2018 թվականի իրադարձությունները չէին լինի, եթե կուտակված որոշակի խնդիրներ չլինեին։ Այս ամենից պետք է դասեր քաղենք։ Նաև՝ ես։ Այս մասին Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բոլորս մեզ վրա աշխատում ենք, կյանքի փորձ ենք ձեռք բերում։ Մենք ուզում ենք կառուցել նոր Հայաստան։ Պետք է անել ամեն ինչ, որ երկրում չկուտակվեն խնդիրներ, որոնց արդյունքում մի խումբ անփորձ ու անհասկանալի մարդիկ Գյումրիից քայլելով հասնեն Երևան և երկրի գլխին այս պատուհասը բերեն»,- ասաց Երկրորդ  նախագահը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ