ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 31-ին հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել է նախագահի՝ դատավորների թվի, աշխատավարձերի, դատարանների անկախության, փաստաբանական համայնքի, վեթթինգի և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ վերջին տարիներին փաստաբաններն առաջինը զգացին ոլորտին սպառնացող վտանգը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից ծրագրված դատավորների վեթինգին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դրա նպատակը մեկն էր՝ դատական իշխանությունն իրենցով անելու գործիքակազմ գտնել։ «Նրանք ուզեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ներկայացնում ենք հանդիպման տեսագրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը