2012 թվականից ի վեր ես չեմ հիշում նման մեծ մասնակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, եթե մասնակցող քաղաքական ուժերի թիվը մեծ է, բնականաբար, տպագրվող քվեաթերթիկների թիվն էլ է մեծանալու: Հիմա հաշվարկներն իրականացվում է, թե որքան ֆինանսավորում կպահանջվի ընտրությունների կազմակերպման համար:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ քարոզարշավը սկսվում է հունիսի 7-ին, եւ այդ օրվանից են գործում նախատեսված սահմանափակումները, մերբ բոլորի համար հավասար պայմաններ գործեն:
Նա նկատեց, որ ԿԸՀ-ն եւս արձանագրել է, որ Երեւանում առկա են բազմաթիվ վահանակներ, որոնք ասոցացվում են քարոզարշավի հետ. «Եթե կա որեւէ վահանակի վրա ընտրություններին ասոցացվող պաստառ, որը չի բաշխվել, դրանք ենթակա են հանման: Դրանք մինչեւ հունիսի 6-ը կարող են մնալ, իսկ 7-ին ենթակա են հանման»,-ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը