31 05 2021

Մանե Գևորգյանի հասցեատերը մի քանի սենյակ այն կողմ է․Արամ Վարդևանյան



Կարծում եմ՝ պրոցեսները միգուցե այնպիսի իրավիճակի են հասել, որ նույնիսկ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը։ Այս մասին մայիսի 31–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տալուն։

«Ես չեմ կարող սա դիտարկել հերոսական քայլ, բայց կարող եմ ասել, որ, եթե համեմատենք այլ պաշտոնյաների հետ, օրինակ՝ իրավապահ ոլորտի ներկայացուցիչների, սա կոնկրետ քայլ է, եւ, միգուցե, հանրության որոշ զանգվածի համար ազդակ կարող է լինել։ Միգուցե պետք էր ավելի շուտ նման գործողություն կատարել։ Իրենց կողմից նախարար նշանակված Արա Այվազյանը հրաժարական է ներկայացնում՝ ասելով, որ այս իշխանությունները ՀՀ շահերին դեմ են գնում։ Դուք հասկանու՞մ եք՝ դա ինչ ազդակ է։ Չափազանց վատ է, որ մենք նման դրության մեջ ենք, բայց «Հայաստան» դաշինքի ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը հենց այն է, որ այս վիճակում ՀՀ-ն այլևս երբեք չհայտնվի»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ