ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը