Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
Տուրիզմը բավականին շատ աշխատատեղեր ստեղծող ճյուղ է։ Այս ոլորտը մի լավ առանձնահատկություն ունի․ ստացվող եկամուտները հավասարաչափ են բաշխվում։ Անհրաժեշտ է հասկանալ՝ Սպիտակում ինչ հետաքրքրություններ կան տուրիզմը զարգացնելու համար։ Եթե չկան, պետք է ստեղծել։ Անհրաժեշտ է գնահատել նաև Սպիտակի արդյունաբերական պոտենցիալը։ Մեր ծրագրային կարևոր դրույթը «Աշխատող Հայաստանն» է։ Ամեն ինչ անելու ենք, որ պարապ մարդ չմնա։ Իմ կապերով պետք է փորձեմ խոշոր ներդրող բերել Սպիտակ և թիրախային ծրագրեր իրականացնել։ Այլ կերպ երկիր չի կառուցվում։ Հետագայում՝ ամեն անգամ այստեղ գալիս, ես պետք է դրական փոփոխություն տեսնեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը