Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Եթե նույնիսկ Խորհրդային Միության քարտեզներով առաջնորդվենք, այսօր ադրբեջանցիները գտնվում են ՀՀ տարածքում։ Մեր երկու երկրների միջև սահմանը համարվում է ճանաչված միայն դեմարկացիայից հետո, ինչը չի կատարվել, և բազմաթիվ հատվածներում կարող է ճշգրտման կարիք ունենալ։ Սա բավականին երկարատև գործընթաց է։ Վրաստանի հետ մենք երկար տարիներ ենք աշխատել, բանակցություններ են գնացել ամեն մի հողակտորի համար։
Այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիա անելու համար, որովհետև մենք թուլացած ենք և նրանք հնարավորություն ունեն մեզ վրա ճնշում գործադրելու։ Մինչև ոտքի չկանգնենք, չպետք է բանակցենք և որևէ փաստաթուղթ ստորագրենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը