28 05 2021

Թշնամու գործակատարները կտապալվե՛ն․ «Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը

Թշնամու գործակատարները կտապալվե՛ն․ «Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը

«Հայաստան» դաշինքը հայտարարությւոն է արածել, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիներ, Սփյուռքի եղբայրներ և քույրեր
Այսօր, Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնվելիս լինենք, մեր Եռագույնն ենք բարձրացնում և ամենից առաջ գլուխ խոնարհում՝ հարգելով 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայի մատույցներում մեր ժողովրդի գոյության իրավունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դեմ կենաց-մահու կռվի ելած և անուրանալի հաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսավոր հիշատակը:
Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տևած համառ մարտերում, զինվորագրված հայությունը ջարդեց ու պարտության մատնեց թուրքական բանակներին: Հաղթեցինք անհավասար կռիվներում ու հաղթանակով հավաստեցինք մեր ոչ միայն գոյության, այլև՝ պետականության իրավունքը:
Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի հետագա գոյության իրավունքի և վերընձյուղման:
Թշնամու գործակատարները կտապալվե՛ն: Իսկ մենք կշարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր հաղթանակներով ու նոր վերելքով:
Շնորհավոր Մայիս 28, շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ