27 05 2021

Կարող ենք գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը ու կլինի ռազմական բախում. Էդվարդ Ասրյան



«Այո՛, կա հանարվորություն ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու: Նման ճանապարհով գործելու դեպքում մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակաությամբ զինծառայողներ, ովքեր գտնվում են անմիջապես հակառակորդի շփման պայմաններում և նույն գործընացը կարող է շարունակվել հակառակը՝ այսինքն 10-ին մենք գերեվարենք, 11-ին՝ իրենք: Եթե մենք գնում ենք այս իրավիճակի ահնգուցալուծմամբ և մեր պետական սահմանի մեր դրության վերականգման ճանապարհով, մենք ունենք երկու ճանապարհ՝ առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց ետ շպրտել, և մենք ունենք 2-րդ ճանապարհ՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորևդին նահանջել: Իսկ գերեվարել այս կողմից, այն կողմից զինծառայողների, դա նույնպես ռազմական ճանապարհն է, որը լուծման չի բերի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ