29 08 2023

Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախումն ավելի կործանարար է լինելու. Արտակ Զաքարյան

Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախումն ավելի կործանարար է լինելու. Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը կոչ է արել սեպտեմբերի 2-ին մասնակցել  Ազատությունյան հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին։

«2018թ.-ի Հայաստանի ռազմաքաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը 2023թ․ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:

Հաջորդ յուրաքանչյուր քայլն ավելի վատն է լինելու:

Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախումն ավելի կործանարար է լինելու:

Հաջորդ յուրաքանչյուր գործողությունն և միջազգային հանդիպումնավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:

Հաջորդ յուրաքանչյուր օրն ավելի է խորացնելու Հայաստանի ռազմաքաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:

Հաջորդ յուրաքանչյուր շաբաթն իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:

Հաջորդ յուրաքանչյուր ամիսը Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:

Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը  հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի:

Այլընտրանք ուղղակի չկա:

Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00՝ Ազատության հրապարակ»,- գրել է Զաքարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ