26 05 2021

Այն, ինչ ասում է ՊՆ-ն Գեղարքունիքի մասին, կատարյալ սուտ է․ Սամվել Հակոբյան



Այն ամենը ինչ հայտարարում է ՊՆ-ն և Վաղարշակ Հարությունյանը Գեղարքունիքի սհամանի վերաբերյալ, թե ամեն ինչ շատ լավ է, դա կատարյալ սուտ է։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ազատագրում» շարժման ղեկավար Սամվել Հակոբյան, որը նոր է վերադարձել Վարդենիսից։

Նրա խոսքով, զինվորը հրամանատարությունից հրաման է ստացել լինել խեղճ։

«Մենք ունենք իրավիճակ, երբ թշնամին մտել է ՀՀ սուվերեն տարածք։ Ամեն տեղ թուրքը վերևում է, մենք ներքևում, լավագույն դեպքում նույն մակարդակի վրա ենք։ Իրավիճակը այնքան խայտառակ է, որ այսօր մեր պայմանագրայինները գնացել են, պատրաստ են կռվել մեր հողի համար, սակայն իրենց թույլ չեն տալիս կրակ արձակել»,- ասաց Հակոբյանը։

«Ազատագրում» շարժման ղեկավարի հետ զրուցել ենք նաև սահման այցելելու նպատակների, վերջին տվյալներով Գեղարքունիքի սահմանին տիրող իրավիճակի,  դիրքերում զինվորների կեցության պայմանների, ինչպես նաև նրան ակցիա անելու համար բերման ենթարկելու, իշխանության դեմ պայքարի, սպասվող ընտրությունների շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ