«Օրեր աջաք ՀՀ պաշտպանության նախարար Վաղինակ Վառնազվիչն անդրադառնալով սահմանային բախումներին արձանագրում էր. «Ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի կամ վիրավորների, սա խնդիր է, որը այս պահին լուծված է»: Այս մասին խորհրդարանում պաշտպանության նախարարի խոսքերը պատգամավորներին հիշեցրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ Վաղինակ Հարությունյանն իր այդ հայտարարությամբ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների դիրքերը համարել է ադրբեջանական:
«Ես բառացի մեջբերում եմ նրա խոսքերը, որպեսզի ուսապարկային մանուֆակտուրան չհայտարարի, թե լկտի սուտ է: Ստացվում է, որ ըստ նախարարի, ինչպես կասեր դասականը, ի՞նչ է եղել, որ մարդիկ իրենց համար հով լռված են և որևէ մեկին չեն խանգարում»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը