Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի գործող վարչապետը վերընտրվի։
«Նրա հետ հեշտ է գործ ունենալ, քանի որ նա պարտության հոմանիշն է։ Նրան հեշտ է ճնշել, հեշտ է սպառնալ, հեշտ է վախեցնել։ Նրանց համար նա ավելի գերադասելի է, քան ցանկացած մեկը, որն այսօր հանդես է գալիս ընդդեմ նրա ղեկավարած կառավարության»,-ասաց Զատուլինը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա պաշտոնապես ձեռնպահ է մնում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։ Որովհետև պաշտոնական մակարդակով ցանկացած միջամտություն կարող է սխալ մեկնաբանվել հայ ժողովրդի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը