25 05 2021

Ինչ է նշանակում ամայի տարածք․ այդպես մտածող մարդը Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա․ Ռոբերտ Քոչարյան



«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելացրեց, որ

Այս քաղաքական թիմի կարկառուն դեմքերից մեկը հանճարեղ հայտարարություն էր արել՝ «բանակը հո ամայի տարածքները պաշտպանելու համար չի՞, բանակը մեր ժողովրիդն պաշտպանելու համար է: Տիեզերական ... չգիտեմ ինչ է էլի, չեմ ուզում շարունակել, բայց այդպիսի մտածող մարդը ոչ թե պատգամավոր չի կարող լինել, այդպես մտածող մարդը Հայաստանում  ապրելու իրավունք չպետք է ունենա: Ի՞նչ է նշանակում ամայի տարածքներ: Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Քո երկրի զգալի մասը կարելի է անվանել ամայի տարածքներ, հիմա գնացեք, հանձնեք:  Հոգեբանության մի տեսակ է, որն ինձ համար անծանոթ էր: Անկեղծ ասեմ՝ չգիտեի, որ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունեն, շնչում են, քայլում են նման կարգի մարդիկ, նման կարգի մտածելակերպ: Ինձ համար հայտնաբերություն էր։ Սա կոնկրետ ՀՀ տարածքային ամբողջականության  խաթարում է, որը քրեորեն պատժվող արարք է: Եվ այս մեղքը, այս քրեական հոդվածը այս իշխանությունների վրա է: Սրա տակից ոնց են դուրս գալու, ես չգիտեմ: Առաջին հարցը լինելու՝  ինչ եք արել, դա թույլ չտալու համար: Ոչ մի քայլ չի արվել, բացի սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձերից», -ասաց  Երկրորդ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ