25 05 2021

Փաշինյանի այս պահի կարգավիճակը նրան իրավունք չի տալիս նման փաստաթուղթ ստորագրել. Զոհրաբյան



«Վարչապետը հրաժարական է տվել և ասում է՝ ես շարունակում եմ պաշտոնավարել և հանդես է գալիս տեղ տեղ որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ որոշ դեպքերում նաև վարչապետ: Օրինակ, եթե բացեք վարչապետի որոշումների պաշտոնական աղբյուրը, կտեսնեք, որ որոշումներ կան ապրիլի 25-ից հետո ստորագրված, որտեղ ինքը որպես վարչապետ է ստորագրել:

Հիմա մենք ունենք քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մաս, որտեղ մի գեղեցիկ և ճիշտ նորմ կա. այնտեղ  ասվում է, որ վարչապետի կողմից իր լիազորություններն ավարտելուց հետո, լիազորությունները պահելը պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ: Մեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի արարքը համընկնում է այդ հոդվածի հատկանիշներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ