Խոսքը բանակցային գործընթացի մասին է, և խոսք ընդհանրապես չի գնում ռազմական գործողությունների ճանապարհով ինչ-որ հարցերի լուծումներ տալու մասին: «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
«Երկիրը ոչ այն վիճակում է, ոչ էլ ընդհանրապես ճիշտ է այսօր նման բաներ քննարկել, խոսքը նրա մասին է, որ պետք է բանակցային գործընթացում հարցը հետ բերել ինքնորոշման իրավունքի դաշտ և փորձել այստեղ ուղղակի դիվանագիտական հմտություններ կիրառելով հասնել որոշակի հաջողության: Շատ ծանր, շատ ցածր մեկնարկային կետից պետք է սկսենք այս աշխատանքը, բայց ես տեսնում եմ այստեղ հնարավորություն: Չեմ կարող ասել 100 տոկոսանոց, կամ հավանականության ինչ-որ շեմ հիմա նախանշել, բայց ես տեսնում եմ այդ հնարավորությունը, նաև տեսնում եմ, որ գործող իշխանությունն ընդհանարապես չի մտածում դրա մասին, այս հարցի կարգավորման վերաբերյալ այն աստիճանի հուսահատ է, որ մենք իրենց հետ որևէ հույս չպետք է կապենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը