25 05 2021

Տասը տարվա ընթացքում չի եղել որևէ առաջարկ համանախագահներից, որը կընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը. Ռոբերտ Քոչարյան



Ես տասը տարի եղել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը կընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատապասխանելով հետևյալ հարցին. «ՀՀ առաջին նախագահը պնդում է, թե Ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, արդյո՞ք դուք համաձայն եք այդ դիտարկան հետ, եթե այո, ըստ ձեզ՝ ինչպե՞ս է կիրառում այդ բանալին Ռուսաստանը ու ինչպե՞ս դուք այն կօգտագործեք իշխանության գալու արդյունքում և արդո՞ք դուք ձեզ համարում եք ոչ մի թիզականության և առավելապաշտության կրող»:

«Բոլոր այդ տասը տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր. սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզարակացություններին կամ մեղադրանքներին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: 

Ինչ վերաբերում է հարցին՝ այդ դեպքում որտեղ է Ղարաբաղյան կարգավորման բանալին, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց. «Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ. ուղղակի շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես: Կան կոնֆլիկտի կողմեր, կան կոնֆլիկտի ներգրավված կողմեր, կա եռանախագահություն և կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցաքային երկրներից և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով: Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, ուղղակի չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ