«Ադրբեջանցիներն այսօր ցանկանում են չկատարել այն նույն սխալները, որոնք հայկական կողմը, իրենց կարծիքով, կատարել էր հեռավոր 1994 թվականին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների Հայաստանի պետական սահմանից ներս մտնելուն, առաջխաղացմանը։
Նրա խոսքով, 1994-ին, երբ հայկական կողմն ուներ բացարձակ առավելություն Ադրբեջանի նկատմամբ, երբ Ադրբեջանը ջախջախված էր ու չուներ բանակ, հայկական կողմը գնաց հրադադարի, մինչդեռ կարող էր ստանալ ավելին։
«Կարող էր ստանալ այնպիսի պատկեր, որը կբացառեր հետագա պատերազմը։ Սակայն մենք չպնդեցինք միչև վերջ։ Հնարավոր է դա ցինիկ է հնչում, հիմա Ալիևը փորձում է այդ սխալը չկրկնել։ Տեսնելով, որ Հայաստանն ունի ջախջախված բանակ, խելապակաս իշխանություն, գտնվում է ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում, փորձում է հասնել առավելագույնին»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը