«ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերությունը, որը Գելլափի հայաստանյան ներկայացուցիչն է, հարցում է իրականացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրային տրամադրությունները ստուգելու նպատակով։ Հարցին, թե՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կտայիք ձեր ձայնը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 24․8 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 14․3 տոկոս։ Հաջորդը ԲՀԿ-ն է՝ 4,1 տոկոսով, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3,1 տոկոս։ Այստեղ ուշագրավը թվերի տատանումն է։ Ընկերության վերջին հարցույմը տեղի էր ունեցել ապրիլի երրորդ տասնօրյակում։ Համեմատած այդ թվերին, «Իմ քայլը» կորցրել է ավելի քան երկու տոկոս, «Հայաստան» դաշինքի թվերն աճել են ավելի քան 6 տոկոսով։ Հավատո՞ւմ եք, արդյոք, որ իշխանությունը կկազմակերպի արդար ընտրություններ, հարցվողների 33 տոկոսը ասել է, որ ոչ, «այո» պատասխանը տվել է 30 տոկոսը։
Մանրամասները՝ շնորհանդեսում, որը ներկայացրել է «ԷՄ ՓԻ ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը