21 05 2021

Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են․ Առուշ Առուշանյան

Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են․ Առուշ Առուշանյան

«Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

 «Թուրքերին ոնց պետք ա՝ պատժել ենք։ Թե քանի վիրավոր ունեն, տեղյակ չեմ, բայց սյունեցիներին վայել պատժել ենք»,- ասաց Առուշանյանը։
 
Առուշանյանը նշեց, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանի՝ Սյունիք կատարած այցից, նրան չի հանդիպել և չի էլ նախատեսվում։
 
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ