Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ընդդիմությանը...
Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել...
Այն պահից, երբ նրա հրահանգով շրջափակեցին դատարանները, երբ ձեր իսկ բնորոշմամբ բազմաբովանդակ այս կերպարը շարունակաբար սկսեց ոտքերը մաքրել ՀՀ սահմանադրության, ԱԺ-ի և պետական մյուս կառույցների վրա՝ այդ պահից ժողովրդի կողմից իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած քայլ վիժվածքին ու ուսապարկերին իրենց կաբինետներից դուրս շպրտելու համար՝ սահմանադրական է, ինչի իրվունքը տրված է անհատին և հավաքականությանը նաև միջազգային նորմերով։
Հորդորս, եթե կուզեք՝ խնդրանքս. երբ կազմակերպում եք որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք... Այլապես՝ նման միջոցառումները հիասթափեցնում են մարդկանց, հարվածում ընդդիմության հեղինակությանը, ավելի «դուխավորում» ձեր իսկ կողմից վերը բնութագրածին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը