Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն։ Այս մասին ֆեսբուքի էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
««Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ․․․
Կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան, ունեք «Հայրենիքի փրկության» պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի):
Մեջբերում. «Կա պլան Ա, բայց և ունենք պլան Բ՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն»։
Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը