«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր, կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս:
Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը քողարկել է 2018 թվականի մայիսից ի վեր, արցախյան բանակցությունների իրական ընթացքը, երկիրը հասցրել արյունալի պատերազմի, հանգեցրել կործանարար պարտության և հասարակությունից թաքուն ստորագրել նվաստացուցիչ հայտարարության տակ:
Սա այն անհայրենք իշխանությունն է, որը հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանին է զիջել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատվածում, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերը, ռազմավարական նշանակության Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները:
Այս զիջումները անհայրենիք իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո:
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը`
Մեր հետագա քայլերի մասին կխոսենք տեղում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը