Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.
1. Ուկրաինա
2. Սիրիա
3. Հայաստան-Ադրբեջան
4. Աֆղանստան
5. Իրան
Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը