ՀՀ տարածքն արդեն 6 օր է, ինչ շրջափակված է թշնամու զորքերի կողմից: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Այս ընթացքում մենք լսել ենք ամեն ինչ՝ Նիկոլի վախկոտ լռությունից մինչև Սյունիքի մարզպետի ստերը, պաշտպանության նախարարի անգործունակության մասին խոստովանությունից մինչև Անվտանգության խորհրդի քարտուղարի զառանցանքը: Սակայն խորհրդարանական հանրապետությունում կա ևս մեկ բարձրագույն տրիբունա՝ խորհրդարանը: Իսկ խորհրդարանական ուժերը լռում են: Եթե իշխանական ուսապարկերի կուսակցության պարագայում ամեն ինչ պարզ է, ապա նրանց լռությունը, ում խորհրդարանական ընդդիմություն են անվանում, հատկանշական է: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» (ղեկավար՝ Գագիկ Ծառուկյան) և «Լուսավոր Հայաստանը» (ղեկավար՝ Էդմոն Մարուքյան) երբեք ընդդիմություն չեն եղել: Սկզբում թվենք փաստերը:
Այսպես.
- այդ երկու կուսակցություններն էլ աջակցել են նիկոլյան հեղափոխությանը,
- այդ երկու կուսակցություններն էլ մասնակցել են իշխանության բռնազավթմանը,
- այդ երկու կուսակցություններն էլ նախարարական պաշտոններ են ստացել նիկոլյան խորհրդարանում, ոմանք իշխանության են մինչ օրս,
- այդ երկու կուսակցություններն էլ ողջունել են 2018 թվականի ընտրությունների անցկացումը նիկոլյան սցենարով,
- այդ երկու կուսակցությունն էլ չեն ընդդիմացել 2019 թվականի մայիսին դատարանների նկատմամբ դրսևորվող աննախադեպ ճնշումներին,
- այդ երկու կուսակցություններն էլ ձևացրել են, որ չեն նկատել ֆիզիկական բռնությունը դատավորների նկատմամբ դատարանների արգելափակման գործընթացում,
- այդ երկու կուսակցություներն էլ չեն արձագանքել Հրայր Թովմասյանի նկատմամբ անթաքույց ճնշմանն ու ագրեսիվ վերաբերմունքին,
- Բարգավաճ Հայաստանը ձախողել է դիմումը Սահմանադրական դատարան՝ Նիկոլի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հարցով, ինչը թույլ է տալիս նրան բռնազավթել ՍԴ-ն՝ այնտեղ մեծամասնություն ստանալով,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն արձագանքել դատական իշխանության բռնագրավմանը՝ արդեն Նիկոլին ձեռնտու Գագիկ Ջհանգիրյանի նշանակմամբ և Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումներ սկսելուն,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն արձագանքել Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի միջամտությանն իշխանության ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի հետաքննությանը,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն բարձրաձայնել զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների և գերիների հարցով ստերի մասին,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն բարձրաձայնել «Հայաստան» հիմնադրամից միջոցներ գողանալու մասին,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն փորձել հանձնաժողով ստեղծել Արցախյան երրորդ պատերազմի հանգամանքները հետաքննելու հարցով,
- այդ երկու կուսակցություններն էլ չեն փորձել պարզել, թե ինչպես են սպառազինման (ՕՍԱ-ԱԿ, Սու30) գնման հարցում ձախողումներ տեղի ունեցել, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել,
- այդ երկու կուսակցություններն էլ ձևացրել են, թե չեն նկատել, որ Արարատ Միրզոյանը թուրքական և հայկական հատուկ ծառայությունների գործակալ է,
- այդ երկու կուսակցություններն էլ լռում են աննախադեպ աճ գրանցած պետական պարտքի մասին,
- այդ երկու կուսակցություններն էլ լուրջ օրինագծեր չեն ներկայացրել, որոնք կարող էին թուլացնել նիկոլյան իշխանությունը,
- այդ երկու կուսակցություններն էլ դավադիր համաձայնության են եկել Նիկոլի հետ 2021 թվականին Նիկոլի համար հարմարավետ ընտրություններ անցկացնելու համար,
- այդ երկու կուսակցություններն էլ կարող էին բողոքարկել Սահմանադրական դատարանում Նիկոլի կողմից վարչապետի գործառույթների իրականացումը նրա հրաժարականից հետո, սակայն չեն արել,
- այդ երկու կուսակցություններն էլ ոչ մի անգամ չեն օգտագործել ՍԴ դիմելու հնարավորությունը քաղաքացիական ազատությունների՝ համավարակի և ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակումների, համավարակի ժամանակ զանգվածային լրտեսման, բուհերի անկախության և այլ ակնհայտ խախտումների հարցով:
Ես մի քանի անգամ ասել եմ, որ 2018 թվականին ընտրողը ցանկացել է տեսնել խորհրդարան՝ առանց ընդդիմության: Ընդդիմությունն անհրաժեշտ է հենց նման դեպքերի համար, երբ անհրաժեշտ է զսպել իշխանական տականքներին, երբ անհրաժեշտ է իշխանությանը պատասխանատվության կանչել ստի և գողության համար, երբ պետք է պայքարել հանուն հայրենիքի:
Խոսելով վերջին 3 տարվա խորհրդարանական ընդդիմության մասին՝ մենք ինքներս դա չցանկանալով փոխակերպում ենք հասկացությունները. Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը նիկոլական կլիենտելան* է: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով Նիկոլը ծրագրում է իր վերարտադրությունը:
#antinikol
* Կլիենտելա – սոցիալական կախվածության ձև Հին Հռոմում. փոխադարձ իրավական, սոցիալական և տնտեսական պարտավորություններ գործընկերների և հաճախորդների միջև»,- գրել է Միքայել Մինասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը